Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել. զոհվածի մայր
Շատ ընտանիքների նման գյումրեցի Չաքրյանների ընտանիքի համար էլ է կյանքը երկփեղկվել` առաջ և հետոյի։ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Չաքրյանի մայրը` Լուսինե Արսենյանն ասում է` չորս տարին մի ակնթարթի նման անցավ, բայց ցավը նույնն է։
Չաքրյանների ընտանիքում պատերազմից հետո որդի է ծնվել Դանիելը, ով փոխել է տան մթնոլորտը։
«Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել...աղջիկս նմանեցնում է Դավիթին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է հերոսի մայրը։
Դավիթ Չաքրյանը նոր էր զորակոչվել, երբ սկսվեց պատերազմը։ Դավիթը աննահանջ կռվել է, վերջին անգամ հրադադարի ժամանակ է մոր հետ խոսել։ Տիկին Լուսինեն ասում է, որ ձայնի մեջ որևէ տագնապ կամ վախ չի զգացել։ Ասում է` Դավիթս այնքան Աստվածավախ էր, սիրտս ապահով էր, մտածում էի, որ իրեն բան չի լինի։
Մանրամասները` տեսանյութում։