«Հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». Յան Պլեշինգերը Եռաբլուր է այցելել
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր։
«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։
Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասվում է հաղորդագրությունում: