Քննարկվել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքուլ, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ տանել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում օրակարգի հարստացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ։