Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը
89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը: Նա առավելապես հայտնի է Հարրի Փոթերի ֆիլմերում, «Դաունթոն աբբայություն» սերիալում իր դերակատարումներով։
BBC-ի փոխանցմամբ՝ դերասանուհու մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ նշելով, որ նա խաղաղ մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիվանդանոցում:
Կյանքի վերջին րոպեներին եղել է ընտանիքի և ընկերների կողքին։
Երկու անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած դերասանուհին իր կարիերայի ընթացքում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։