Պետք է նշանվեր, գնաց, զոհվեց Արցախի համար, հիմա այդ հողն էլ չկա. զոհվածի մայր
Սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին, բազմաթիվ քաղաքացիներ են այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, խնկարկել իրենց հարազատների հիշատակը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Աիդա Աբրահամյանը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց պատերազմի, որդու, նրա չիրականացած երազանքների մասին։
«Էս օրն ինձ համար ճակատագրի խեղաթյուրման օր է, ամբողջ ազգի համար։ Հենց առաջին օրը գնացել է Արցախ, կամավոր։ Ավագ հետախույզ էր։ Շատ հայրենասեր էր։ Հիմա մեծ ցավ է, որ երեխեքը զոհվել են էդ հողի համար։ Ո՛չ հողը կա, ոչ իրենք կան»,- ասում է զոհված զինծառայողի մայրը, նշելով, որ ամբողջ երիտասարդ սերունդն այստեղ է՝ Եռաբլուրում։
Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։
Մանրամասները՝ տեսանյութում։