Գրիգոր Մինասյանը երեկ շատ վտանգավոր բան է ասել, պիտի բացատրություն տա. Անդրանիկ Քոչարյան
Ես կուզեի, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա, ՀՀ արդարադատության նախարարը փաստորեն սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դժգոհ է Մինասյանի նշանակումից, փոխանցում է 24news-ը։
Քոչարյանը նշեց, որ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Սրա հետ կապված նա պետք է բացատրություն տա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։