«ՎԱԶ 21150»-ը բախվել է արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Skoda»-ին․ կա վիրավոր
Սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող «Skoda» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։