Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հուլիսին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ Խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար և հույս հայտնել, որ հետագա համատեղ քայլերը թույլ կտան ՀՀ քաղաքացիների համար ապահովել շոշափելի արդյունքներ՝ եվրոպական ձգտումներին համահունչ։
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ ընդգծելով ՀՀ հստակ դիրքորոշումն այն ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրելու վերաբերյալ: