«Օրբելի փողոցը կաթվածահար է լինելու․ հետո չասեք՝ չենք զգուշացրել»․ Սամվել Հակոբյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրբելի փողոցը կաթվածահար է լինելու․ հետո չասեք՝ չենք զգուշացրել
Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ ներկա գտնվեցինք Արաբկիր վարչական շրջանում Օրբելի 23-29 հասցեում ծրագրվող շինարարության ՇՄԱԳ առաջին լոմանը:
14 շենք, որոնցից հինգը՝ 35 հարկ, ԸԴՆՀԱՆՈւՐ 220 ՀԱՐԿ:
Բնակարանների քանակը 1500 է, ավտոկայանատեղին՝ 1100: Անտեսված է այն փաստը, որ բնակիչներից բացի այնտեղ մեքենայով մուտք են գործելու նաև կոմերցիոն և հանրային օբյեկտների այցելուները:
Օրբելին այս պահին արդեն գերծանրաբեռնված է, պիկ ժամերին փողոցը խցանվում է 2 ժամով: Եթե այս նոր շենքերն էլ կառուցվեն , փողոցը կանգնելու է:
Կառուցապատողն էլ, ի դեպ, նույն այն «Ռենշին» ընկերությունն է, որը Սարյանի Հայփոստի և հարակից 12000 քմ տարածքում նախագիծ է իրականացնելու՝ փոստի շենքից մինչև Պարոնյան փողոց: Ավելացնենք նաև, որ Օրբելի փողոցում կառուցվող երկնաքերերի պատճառով արդեն իսկ խաթարվել է Երևանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Երկու շաբաթ է՝ դասերն օնլայն են ընթանում։
Շահում է իշխանությունը, տուժում՝ քաղաքացին»։