Ճապոնիան նոր վարչապետ կունենա․ հայտնի է նրա անունը
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, ով քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով կդառնա երկրի հաջորդ վարչապետը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Քվեարկությունը հեռարձակվել է կուսակցության կայքում։
Առաջին փուլի արդյունքներով 67-ամյա Իշիբան ստացել է 154 ձայն։ Երկրորդ փուլում նրա մրցակիցը 63-ամյա Սանայ Տակաիչին էր, ով հավաքել էր 181 ձայն։
Երկրորդ փուլի ավարտին Շիգերու Իշիբան ստացել է 415 ձայնից 215-ը, իսկ Սանաե Տակաիչին՝ 194-ը։
Խորհրդարանի արտահերթ նիստը, որին ակնկալվում է, որ ԼԴԿ առաջնորդը կդառնա երկրի նոր վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։