Չինաստանն արտադրական հզորությամբ գերազանցել է ԱՄՆ-ին. Մասկ
Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Չինաստանն արտադրական հզորությամբ գերազանցել է ԱՄՆ-ին։ Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական ցանցի հրապարակումներից մեկը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Մասկը մեկնաբանել է X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակած գրաֆիկը, որը ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի արտադրությամբ Չինաստանը մի քանի անգամ առաջ է ԱՄՆ-ից։
«Արտադրական հզորությունների առաջին մոտավոր գնահատականը հիմնված է էլեկտրաէներգիայի արտադրության վրա, Չինաստանը զգալիորեն գերազանցել է ԱՄՆ-ի արդյունաբերական հզորությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։