Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը ՄԱԿ-ին խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման արգելքը
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արքանժ Տուադերը Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման էմբարգոն (արգելք)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։
«Մենք, անշուշտ, կարծում ենք՝ կարևոր է, որ ադամանդի արդյունահանման վրա դրված էմբարգոն, որը սահմանվել էր Քիմբերլիի գործընթացով և սահմանափակել մեր միջոցները, վերացվի։ Միացյալ Նահանգները պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Աֆրիկայի համար երկու մշտական տեղերի գաղափարը։ Աշխարհի փոփոխությունների լույսի ներքո Աֆրիկան, որը վաղուց հետ է մնացել, չպետք է կանգ առնի, նրան պետք է վետոյի իրավունք տրվի», - ասել է Տուադերը։
Էմբարգոները ներդրվել են 2013 թվականին, այսպես կոչված, Քիմբերլի գործընթացի շրջանակներում՝ երկրի ադամանդի արդյունահանման 24 գոտիներից 16-ի դեմ: Ադամանդների արդյունահանումը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է, որը նրան տարեկան բերում է մոտ 100 միլիոն դոլար: