Հայաստանի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում:
«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ» , — հայտարարել Է Էրդողանը։