Հնդկաստանում բռնել են մարդկանց վրա հարձակված խուլ վագրին
Կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգի փրկարարները բռնել են մեքենաների շչակների ձայնից խլացած վագրին, որի հարձակումները, ենթադրաբար, տարվա ընթացքում 10 մարդու կյանք են խլել: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of India թերթը։
Արու վագրը ապրում էր Պիլիբհիդ արգելավայրում: Գիշատչին հետևող անտառապահները հայտնել են, որ կենդանին չի արձագանքում ձայներին: Փորձագետները կարծում են, որ վագրը կորցրել է լսողությունը:
«Սա առաջին անգամն է, որ մենք լսողության խանգարումով վագր ենք բռնել», – ասել է նահանգային անտառային վարչության աշխատակից Մանիշ Սինգհը:
Կենդանին կուղարկվի բուժզննման։