Դավիթ Կարապետյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և միասնական համակարգի ներդրում։