Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ․ ցավոք, նա մերժեց. Գրիգոր Մինասյան
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Սիրվարդ Գևորգյանի՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն։
«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Մինասյանը:
Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության փոխնախարարի պաշտոնից։