Երևի խնդիրն իմ մեջ է. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Գյումրիում է։ Նա սոցիալական իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Մի օր չքնաղ Գյումրիում. անգամ եղանակն էր չքնաղ։
Հետո եկա տուն … ու հաջորդ օրը տապալվեցի (
Թունավոր ու վամպիրիկ մարդիկ ինչքան են շատացել մեր երկրում ((
կամ ես եմ էնքան սպառված, որ էլ չեմ հերիքում ուղղակի։
Երևի խնդիրն իմ մեջ է… (չեմ հերիքում։
Իսկ Գյումրին շնչելու ու շշմելու մթնոլորտ ուներ, հյուրընկալ մարդիկ ( սուրճով, սեղանով մեզ հյուրասիրելով) ու լայն մայթեր ու լայն փողոցներ…ի տարբերություն Երևանի(…
Ձեզ լավ նայեք։
Առողջ մնացեք»։