Փոխվարչապետ Գրիգորյանը Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ: