Սերոբ Գասպարյանի գործով ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք. փաստաբանական թիմ
Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
«Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ գուցմունք տված անձանց հետ»,- նշել են նրանք:
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։