ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից
«Առավոտ»-ի տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը խախտումներ է կատարել։
Այս պահին 20 հոգի բերման են ենթարկվել՝ տնօրենը, տնօրենի տեղակալը, հաշվապահը, դասախոսներ։