Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի հետ
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ:
Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։