Արդարադատության փոխնախարարը՝ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:
Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը: