Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 25-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 71-րդ կմ-ին, «Շևրոլե քրուզ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով վարորդը` Աստղաձոր գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Հայրապետյանը, տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: