ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով:
Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ից կվերսկսվեն փողոցային ակցիաները, Բագրատ սրբազանը կիրակի օրը քաղաքացիներին կոչ արեց՝ հոկտեմբերի 2-ին, 18.30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում, շրջափակել շենքը՝ թույլ չտալով, որ հաջորդ՝ կառավարության հերթական նիստի օրը Փաշինյանը մտնի աշխատավայր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: