ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը վաղուց հասունացել է. Չեխիայի նախագահ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապարփակ բարեփոխման անհրաժեշտությունը վաղուց է հասուցել։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պետր Պավելը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դարձնել ավելի արդյունավետ, ներառական, հաշվետու և այսօրվա իրողություններն ավելի լավ արտացոլող՝ ոչ բավարար ներկայացված տարածաշրջանների դերի ուժեղացման հաշվին»,- ընդգծել է Պավելը։ Նրա տեսանկյունից՝ աշխարհին անհրաժեշտ է «արդյունավետ ՄԱԿ», որը կարող է «արագ արձագանքել» և «ավելի լավ կատարել ընդհանուր գլոբալ պարտավորությունները»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նախօրեին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ որոշ երկրներ փորձում են արհեստականորեն արագացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումները, սակայն Մոսկվան և Պեկինը թույլ չեն տա, որ այս գործընթացը վերածվի «վտանգավոր խաղերի»: