Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Տեղի է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը Սիսակ Գաբրիելյանի և Էլիսո Բոլքվաձեի համանախագահությամբ:
Քննարկվել են հայ-վրացական մշակութային ոլորտն ընդգրկող մի շարք հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային դիվանագիտության դերը հայ-վրացական հարաբերությունների զարացման համատեքստում: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ նիստի օրակարգային հարցերը: