Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ․Տ․-ին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Խուզարկության արդյունքում Պ․Տ․-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։