Համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալ եվրոպական ընտանիքի հուսալի, արժանապատիվ անդամ և գործընկեր. Վասիլիս Պալմաս
Մենք սատարում ենք տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը:
Չափազանց կարևոր է կայունության և կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը մեր բոլորի համար: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
«Մեր կշարունակենք ձեր ջանքերին աջակցություն ցուցաբերել, է՛լ ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ: Հավատում ենք, որ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ամբողջովին համահունչ են ԵՄ արժեքներին և սկզբունքներին: Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում. մենք համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալ եվրոպական ընտանիքի հուսալի, արժանապատիվ անդամ և գործընկեր»,- նշեց նախարարը: