Աննա Հակոբյանը Նյու Ջերսիում ընթրել է ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի ներկայացուցիչների»։
Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին վերջին օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
«Օգտվելով առիթից՝ բոլորին ծանոթացրինք «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և, իհարկե, մեզ բոլորիս հուզող հարցերից խոսեցինք։
Շնորհակալ եմ տիկին Հովհաննիսյանին և ընթրիքին ներկա գտնվող բոլոր հյուրերին այսչափ ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար»,- գրել է Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել: