Ջերմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Աննա Հակոբյան
«Երեկ Նյու Ջերսիում ՄԱԿ-ի «Unchained At Last» կազմակերպության համակարգող Հուրի Գեդելեկյանի հրավերով ես և «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը ջերմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց ծանոթացրինք հիմնադրամի ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ՝ նոր գաղափարների հետ»։
Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին վերջին օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
Հակոբյանը նաև հանդիպումից տեսանյութ է հրապարակել: