Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ութ ամսում աճել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9 տոկոսով:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 16.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 20.4 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.2 տոկոսով:
2024 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 0.6 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 8 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70.9 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 86.8 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոսին ամիսներին կազմել է 394.08 դրամ: