Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ....

Ավազակությամբ 38,250 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլու հափշտակության վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024 թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է:

Ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձինք, նախաքննությամբ չպարզված անձի կողմից ստեղծված և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության կազմում, նախապես տեղեկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարն իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1.090.060.000 ՀՀ դրամ արժողությամբ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտոր և 298.500.000 ՌԴ ռուբլի գումարը Դ.Ի.-ի միջոցով 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխելու է Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկանալով այդ մասին՝ հանցավոր կազմակերպության ինն անդամները՝ Գ.Բ.-ն, Կ.Մ.-ն. Ա.Ս.-ն, Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն Ս.Դ.-ն և վերջինիս եղբայր Ա.Դ.-ն, ինչպես նաև Ս.Հ.-ն, Ս.Մ.-ն քննությամբ դեռևս չպարզված մյուս մասնակիցները, նպատակ հետապնդելով Հայաստան փոխադրվող առանձնապես խոշոր չափի գույքը զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելով հափշտակել, նախապես հավաքվել են, պլանավորել և հստակ դերաբաշխել հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների տեղաշարժն ապահովելու, հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով խմբի անդամներից մեկը իր ծանոթից, գնելու պատրվակով, վերցրել է վերջինիս որդուն պատկանող «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքից ժամեր առաջ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացի փողոցների հատման խաչմերուկում կայանված այլ անձի անվամբ հաշվառված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները և այն ամրացրել իրենց կողմից ձեռք բերված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային:

Որպեսզի վերահսկեն Հայաստան տեղափոխվող ոսկու և գումարի տեղաշարժը, խմբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում թողել են խմբի անդամներից մեկին՝ Ո.Բ.-ին՝ տուժողների շարժի մասին տեղեկացնելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, իսկ մի քանիսը դարանակալել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Խորհուրդների և Երևանյան փողոցների հատման խաչմերուկում:

ՌԴ-ից ՀՀ օդանավի վայրէջք կատարելուն պես՝ նույն օրը՝ ժամը 06։25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Ո.Բ.-ն տուժողների շարժվելու մասին տեղեկացրել է հանցավոր կազմակերպության անդամներին։ Ապա Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, կատարված դերաբշխման համաձայն, «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նրանց և ժամը 07:15-ից մինչև 07:20-նն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով, ավտոմեքենայի պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են տուժողներին տեղափոխող «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և մոտենալով «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, դրանում գտնվող երեք անձանց նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հարվածներ հասցնելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու ու նրանց ձերբակալելու պատրվակով ձեռնաշղթաներ են անցկացրել։

Ապա «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտորները և 298.500.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, նշված երեք անձանց, բռնություն գործադրելով, նստեցրել «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան և արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ուղևորվելով Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող քարի հանքի տարածք:

Մինչև հանցավոր խմբի անդամների ժամանումը, հանքի պահակը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամ Ա.Մ.-ի հետ, հանցագործությունը պարտակելու և հանցանք կատարած անձանց աջակցելու նպատակով, խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը և քողարկելով նրանց գործողությունները, միասին անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը և հանքի տարածքում՝ հողում, թաղել այն, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Այնուհետև, թաքցնելու նպատակով, հանցագործության միջոց «Պորշ» մակնիշի ավտոմեքենան կայանել են նախապես փորված փոսի մեջ, և հանքի տրակտորիստին հրահանգել տեխնիկայի միջոցով հողով ծածկել այն:
Վերջինս, գիտակցելով իր արարքի հակաիրավական լինելու հանգամանքը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամների հետ, խմբի կազմում, էքսկավատորի միջոցով հող լցնելով, թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան, այդ կերպ պարտակել և աջակցել հանցանք կատարած անձանց՝ խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը։ Այդ գործողություններով դիտավորյալ վնասել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Հանցակիցների աննկատ փախուստն ապահովելու նպատակով Ս.Դ.-ի եղբայրը՝ Ա.Դ.-ն, տեղեկանալով կատարված հանցանքի բարեհաջող ավարտի մասին, նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, իր քենակալ Կ.Մ.-ից վերցրել է վերջինիս պատկանող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ապա եղբոր կանչով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Էրեբունի վարչական շրջան, և սպասել հանցակիցներին:

Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն, Կ.Մ.-ն և Գ.Բ.-ն իրենց տեղաշարժը քողարկելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Էրեբունի վարչական շրջան, որտեղ նստել են նախապես պայմանավորված վայրում իրենց սպասող Ս.Դ.-ի եղբոր կողմից վարվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ով ապահովելով նշված անձանց փախուստը, վերջիններիս տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող իրենց ամառանոց։ Դրանից հետո Ա.Դ.-ն եղբոր՝ Ս.Դ.-ի հրահանգով խմբի անդամներին կրկին տեղափոխել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի տարածք, որտեղից էլ հիշյալ անձինք դիմել են փախուստի:

Ո.Բ.-ի և Կ.Մ.-ի՝ հանք գալուց հետո Վ.Զ.-ի ցուցումով հանքի աշխատակիցն իր անձնական օգտագործման «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենայով խմբի 5 անդամներին՝ վերջիններիս կողմից հափշտակված երկու պայուսակներով, տեղափոխել է Երևան քաղաք: Իսկ այդ ընթացքում Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն և Ա.Մ.-ն վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից Ա.Ս.-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, իր կնոջն իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել, և առանց իր մտերիմին տեղյակ պահելու վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում պահել է ինչպես հափշտակված գումարների մի մասը, այնպես էլ՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 51.594 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 19.980.000 ՌԴ ռուբլի գումարի հետ միասին հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ 58.000.000 ՌԴ ռուբլին և համապատասխանաբար 12.78կգ. ու 12.74կգ. քաշով ընդհանուր 726.363.555 ՀՀ դրամ արժողության երկու ոսկյա ձուլակտորը 12.04.2024 թվականին հայտնաբերվել են Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ:

Հետագայում հանցավոր խմբի կողմից հափշտակված գումարներից 570.000 ՌԴ ռուբլի գումարը հայտնաբերվել է Ս.Հ.-ի անվամբ հաշվառված, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի խուզարկությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամներից Ա.Դ.-ն, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում ապօրինի պահել է 17 հատ 7,62մմ տրամաչափի «AK» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկության ընթացքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով,
մեկին՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 474-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննությունն ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Եվս երեք անձի նկատմամբ, ովքեր հանցանքը կատարելուց հետո դիմել են փախուստի, որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես վերջիններիս, այնպես էլ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ....
Ամենաընթերցվածը
website by Sargssyan