Փաշինյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: