Սեպտեմբերի 29-ից երկնքում կհայտնվի «երկրորդ լուսինը»
Սեպտեմբերի 29-ից Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան ականատես լինել հազվագյուտ տիեզերական երևույթի՝ Երկիրը ժամանակավորապես կունենա «երկրորդ լուսինը»: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը:
Իրականում դա 2024 PT5 աստերոիդն է՝ մոտ 10 մետր տրամագծով, որին դեպի իրեն կձգի Երկրի ձգողականությունը։
Ըստ գիտնականների, այս աստերոիդը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Այն պտտվելու է Երկրից մոտ 1 միլիոն մղոն հեռավորության վրա՝ ինչը լիովին անվտանգ է:
Լուսնի պես աստերոիդը կպտտվի մեր մոլորակի շուրջը, բայց միայն 56,6 օր: Այն ուղեծրում կմնա մինչև նոյեմբերի 25-ը՝ մինչ Արեգակի շուրջ իր հետագծին վերադառնալը:
Այնուամենայնիվ, «երկրորդ լուսնին» անզեն աչքով տեսնել հնարավոր չի լինի։ Այս տիեզերական երևույթին հետևելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ:
Ինչպես գրում է CBS News-ը, սա նման առաջին դեպքը չէ։ 2020 CD3 կոչվող աստերոիդը մի քանի տարի կապված է եղել Երկրի հետ՝ նախքան 2020 թվականին մոլորակի ուղեծրից հեռանալը: Մեկ այլ աստերոիդ՝ 2022 NX1-ը, դարձել է Երկրի մինի լուսինը 1981 և 2022 թվականներին և նորից կվերադառնա 2051 թվականին։