Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Միջոցառման ընթացքում քննարկվել են սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ պետությունների և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունն ու համատեղ քայլերի իրականացումը:
Գագաթնաժողովին մասնակցել են տարբեր երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Էնթոնի Բլինքենը: