Սուպերհամակարգիչը կազմել է Եվրոպա լիգայի ֆավորիտների ցանկը
Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և հաշվարկել թիմերի՝ Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Պորտուն» որոշ չափով անսպասելիորեն գրավել է առաջին տեղը. «վիշապների»` գավաթը նվաճելու շանսերը գնահատվում են 17,8%:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Բիլբաոյի «Աթլետիկը» (10,9%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Պրահայի «Սլավիան» (9,6%)։
Լավագույն 7 ակումբներ ցանկում են նաև «Տոտենհեմը» (8.6%), «Ռոման» (8.2%), «Մանչեսթեր Յունայթեդը» (7.1%), «Լացիոն» (6.1%)։
Նշենք, որ Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, փոխանցում է ArmSport-ը։