Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցոն հայտարարել է 29 տարեկանում պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնցո Զիդանը նախատեսում է կենտրոնանալ ընտանիքի և ներդրումային գործունեության վրա։ Էնցոն «Ռեալի» ակադեմիայի սան է։ «Արքայական» ակումբի երկրորդ թիմում նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։
Նա հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ալավեսը», «Լոզանը», «Ավեսը», «Ալմերիան» և այլն: Էնցոյի վերջին ակումբը եղել է իսպանական «Ֆուենլաբրադան», որի կազմում նա խաղացել է 2022-2023 թվականներին, փոխանցում է ArmSport-ը։