Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն չի ասել, թե ինչպես դա անել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից: Աֆրիկայի մեծ մասը դեռ գաղութատիրության տակ էր: Մինչ օրս Աֆրիկան մշտական տեղ չունի աշխարհի ամենամեծ խաղաղապահ խորհրդում: Սա պետք է փոխվի: 80 տարի առաջ ստեղծված ֆինանսական ճարտարապետությունը նույնպես պետք է բարեփոխվի»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։
Միաժամանակ նա չի ներկայացրել Անվտանգության խորհրդի և համաշխարհային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման կոնկրետ առաջարկներ։