ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ միասին ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ՝ հասնելու հանրային անվտանգության մեծացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։