Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: