ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի փակ հանդիպմանը:
Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը ելույթներ կունենա «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների առաջնահերթություններ» և «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմաներով քննարկումներին։
ՄՊՀ-ն Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։
ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը և այլն: