Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է. ոմանք օրենսդրության խախտմամբ են աշխատում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի ընտրովի 35 պաշտոններից 26-ը կամ 74 տոկոսը թափուր են, և այդ պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները: Տասը ամիս թափուր է ռեկտորի պաշտոնը: Թափուր են 5 դեկաններից 4-ի, 20 ամբիոնների վարիչներից 12-ի, գիտական 3 կենտրոնների, Սիսիանի, Վանաձորի մասնաճյուղերի, Շիրակի և Երևանի քոլեջների, հենակետային վարժարանի տնօրենների, ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի պաշտոնները: Այս բոլոր ընտրովի պաշտոնների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է:
Սակայն այս ցանկից որոշ պաշտոնակատարներ օրենդրության խախտմամբ այդ կարգավիճակով աշխատում են 5 տարուց ավել:
ԿԳՄՍ նախարարությունը և հոգաբարձուների խորհուրդը թերևս պետք հետաքրքրվեն, թե ինչու համալսարանում օրենսդրությամբ սահմանված մրցույթները չեն հայտարարվում:
Փաստորեն ագրարային համալսարանում թափուր են մնում ոչ միայն ուսանողների ընդունելության տեղերը, այլ նաև ղեկավար ընտրովի պաշտոնները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։