Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը. ամիսներ շարունակ աշխատել են Փարսյանի ուղղությամբ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։
Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը եւ համայնքապետարանից որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։