Նախագահը պարգևատրել է ճարտարապետ-շինարար Ալբերտ Անանյանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Գևորգի ԱՆԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշվում է հրամանագրում։