Արման Թաթոյանն այցելել է Մասիս քաղաքի հանրակացարանում բնակվող արցախահայերին
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Լոս Անջելեսի «Ռոզ և Ալէք Փիլիպոս» ազգային վարժարանի սաների և քրեական հարցերով միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանի հետ միասին այցելել է Մասիս քաղաքի հանրակացարանում բնակվող արցախահայերին՝ նրանց փոխանցեցելով վարժարանի միջոցներով հավաքված աջակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արման Թաթոյանը։
«Արցախահայությունը` հայ ժողովրդի անբաժան մասը և Արցախի բնիկ ժողովուրդը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության արդյունքում բռնի տեղահանվեց իր Հայրենիքից: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մասերում»,–գրել է նա: