ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր Նարիման Ալ-Մուլլան ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն տկն. Թալին Թօփալաքեանին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից։
Քննարկվել են էմիրաթական համապատասխան կառույցների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես հաշմանդամների, երիտասարդների և կանանց հզորացման ոլորտներում: