Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Բյուլբյուլօղլուն հայտարարել էր, որ այս փուլում ավելի ճիշտ կլինի, որ Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնեմ հայրենի Շուշին․
«Ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, և մեծ պատիվ կլինի լինել առաջին տեղակալը Ղարաբաղի ազատագրումից հետո»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։