ՔՊ-ական գյուղապետին մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ
Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով), տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։
Նշենք, որ Factor.am-ի տեղեկություններով, մեղադրանք առաջադրվել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Փիլոսյանին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել է։