Երկրպագուների սպառնալիքների պատճառով «Ռոմայի» գլխավոր տնօրենը հրաժարական է տվել
«Ռոմայի» գործադիր տնօրեն Լինա Սուլուկուն hրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Լինային ակումբի համար կարևոր ժամանակահատվածում ցուցաբերած նվիրված ծառայության համար և մաղթում ենք նրան ամենայն բարիք հետագա գործունեության մեջ»,- ասվում է «Ռոմայի» պաշտոնական կայքում:
Ինչպես հայտնում է ESPN-ը, հրաժարականի պատճառ է դարձել ակումբի մարզաբազայում Սուլուկուի հասցեին սպառնալիքներով պաստառի հայտնվելը Դանիելե Դե Ռոսիի հեռացման պատճառով:
Հիշեցնենք, որ 41-ամյա մասնագետը «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2024 թվականի հունվարի 16-ին՝ այս պաշտոնում փոխարինելով պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Դե Ռոսիի պայմանագիրը թիմի հետ նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը, փոխանցում է ArmSport-ը։