«Մեքենայից բացականչեցին. «Կեցցե՜ Հայաստանը»»․ Աննա Հակոբյանը Նյու Յորքում զբոսանքից տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել նյույորքյան զբոսանքից։ Տեսանյութին կից՝ նա գրել է․
«Նյու Յորքում զբոսնում էինք, երբ կարմիր լույսի տակ կանգնած մեքենայից բացականչեցին. «Կեցցե՜ Հայաստանը»»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներով հանդես կգա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: